Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կբացվի Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

 Հայաստանում կբացվի Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 
աշխատանքների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր Ստաս Նամինի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի փետրվարի 17-27-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, կցուցադրվեն Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 79 աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի հեղինակը` Ստաս Նամինը:

Հայ-ռուսական մշակութայն համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թվականի դեկտեմբերի 14-20-ը, Երևանում անցկացվել է Ստաս Նամինի հոբելյանին նվիրված «Ստաս Նամին-65» ծրագիրը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են Ստաս Նամինի ստեղծագործությունները. տեղի է ունեցել Նամի Միկոյանի «Գրիգոր-Շինարար» գրքի շնորհանդեսը, կայացել են արվեստագետի «Հայաստանի հնագույն տաճարները», «Զրույց Նեիզվեստնու հետ», «Օհան Դուրյան. Խորը զգացմունքների մասնագիտություն», «Ռոքնռոլի ազատությունը» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները: Ստաս Նամինի թատրոնը հանդես է եկել «Տիեզերք», «Փոքրիկ Իշխանը», «Իմ սիրտը լեռներում է», «Բիթլոմանիա» ներկայացումներով: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացվել է վարպետության դաս: Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղ. ղեկավար` Սերգեյ Սմբատյան) կատարել է Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]