Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ռոսկաչեստվո»-ի վարկանիշում Samsung-ի սմարթֆոններն առաջ են անցել iPhone-ից

«Ռոսկաչեստվո»-ի վարկանիշում Samsung-ի սմարթֆոններն առաջ են անցել iPhone-ից

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որակի ռուսական համակարգը (Ռոսկաչեստվո) սմարթֆոնների հետազոտություն Է անցկացրել եւ կազմել դրանց վարկանիշը, որում միագումար ցուցանիշներով առաջին հորիզոնականներն զբաղեցրել են հարավկորեական Samsung ընկերության սարքերը, առաջ անցնելով ամերիկյան Apple-ի iPhone-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Ռոսկաչեստվո»-ի հաղորդագրության մեջ: 

Սմարթֆոնների հրապարակված վարկանիշն այժմ բաղկացած Է ժողովրդականություն վայելող համաշխարհային բրենդների շուրջ 250 մոդելներից: Samsung-ի սարքերը (Galaxy-ի տարբեր մոդելները) զբաղեցնում են վարկանիշի առաջինից մինչեւ յոթերորդ հորիզոնականները, ութերորդում՝ LG-ն Է, իններորդում՝ կրկին Samsung-ը, իսկ Apple-ի սմարթֆոններն զբաղեցնում են 10-13-րդ հորիզոնականները: 
Ինչպես ճշտում Է «Ռոսկաչեստվո»-ն, սմարթֆոնների թեստավորումը կատարվել Է քսան ուղղություններով, ներառյալ դիմացկունությունը, ձայնի եւ տեսագրության որակը, արտադրողականությունը, տվյալների մշակման արագությունը, ֆունկցիոնալությունը, կուտակչի աշխատանքը: Ընդամենն ուսումնասիրվել Է որակի 274 ցուցանիշ, հաղորդել Է ՌԻԱ նովոստի գործակալությունը:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]