Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

iPhone 8-ում կտեղակայեն Samsung-ի դիսփլեյը

iPhone 8-ում կտեղակայեն Samsung-ի դիսփլեյը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը Samsung Display-ին 60 միլիոն OLED-պանել Է պատվիրել iPhone-ի համար, որը ներկայացվելու Է 2017 թվականին: Պարտավորագրի գումարը 5 տրլն կորեական վոն Է (4,3 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Investor-ը:
Samsung Display-ը Apple-ի համար դիսփլեյների գլխավոր մատակարարներից մեկն Է: Նա նաեւ OLED-դիսփլեյների խոշորագույն արտադրողն Է աշխարհում՝ զբաղեցնելով շուկայի ավելի քան 95 տոկոսը: Նշվում Է, որ յուրաքանչյուր մատրիցն Apple-ի վրա կնստի 71 դոլար: Համեմատության համար նշենք, որ iPhone 7-ի համար IPS-մատրիցները, ոչ պաշտոնական հաշվարկներով, արժեցել են մոտավորապես 40 դոլար:
Դրա հետ մեկտեղ 2016 թվականին Apple-ը եւս 100 մլն OLED-մատրիցներ Է պատվիրել Samsung Display-ին սմարթֆոնների համար: Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի ընկերությունը վաճառում Է շուրջ 200 մլն հեռախոս, ապա Samsung Display-ն Էկրաններով կապահովի iPhone 8-ի առնվազն 80 տոկոսը: 
iPhone 8-ում OLED-դիսփլեյի առկայության մասին տեղեկատվությունը հաստատել Է Sharp-ի գլխավոր տնօրեն Տայ Ջեն-վուն: Նա նշել Է, որ սմարթֆոններում LTPS-պանելների օգտագործումից հրաժարվելը միակ ճանապարհն Է Apple-ի համար, եթե նա ցանկանում Է ստեղծել ինովացիոն արտադրանք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]