Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Հայաստանը «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի շրջանակում կգործակցի «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության հետ


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei tecnhnologies ) ընկերության ներկայացուցիչներին։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց, որ արդեն քննարկվել են «Հուավեյ»-ի հետ համագործակցության ուղիները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը, դրանց իրականացման հնարավոր շրջանակները, ինչի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել գործակցելու «Խելացի քաղաք» պիլոտային  ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Հուավեյ»-ի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության նպատակային քայլերի համար, Վահան Մարտիրոսյանին ներկայացրին  նաև Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  պիլոտային նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր, որից հետո նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս » ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ «Խելացի քաղաք» պիլոտային  ծրագրի իրականացման վերաբերյալ։

Հուշագիրն ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և «Հուավեյ թեքնոլոջիս» (Ռուսաստան)  ընկերության փոխնախագահ Ցաո Չունը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ