1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեքսանդր Իսկանդարյանն անմխիթար է համարում Ադրբեջանի պետական քարոզչական ծրագիրը

Ալեքսանդր Իսկանդարյանն անմխիթար է համարում Ադրբեջանի պետական 
քարոզչական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական քարոզչական ծրագիրը բավականին անմխիթար վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Եթե փորձենք տեսնել, թե ինչ է իրականում կատարվում, կասեմ, որ գումարներ են ծախսվում եւ  հատկապես մարդկային ռեսուրսներ, ում հատկացվում են այդ գումարները, որպեսզի աշխարհով մեկ փնտրեն եւ գտնեն  հայերի, ովքեր կասեն, թե ինչքան լավ էին ապրում հին Բաքվում: Դրանք առհասարակ սոցիալապես անապահով, հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են, տարեցներ եւ այլն: Այսպես նրանք փորձում են ցույց տալ, իբր թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Իրականում, այդ մարդիկ պատահական մարդիկ են: Սա, ակնհայտորեն, ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության թուլությունը»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ նման միջադեպերը ցույց են տալիս Ադրբեջանի հայաֆոբիան: «Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ խղճուկ իրավիճակ է ստեղծվել: Սա արդեն կարելի է անվանել քաղաքական հոգեկան շեղում. մի կողմից մենք բերում ենք մարդկանց, որ ասում են, թե ինչ լավն է Բաքուն եւ ինչքան վատն է Հայաստանը, մյուս կողմից էլ սահմանին կանգնեցնում են մի երեխայի, ում ազգանունը ավարտվում է յան-ով:  Վերջերս էլ ժամերով իրենց մոտ պահել էին Սուֆյան անունով մեկին, ով ընդհանրապես այլ ազգի ներկայացուցիչ էր: Պարզապես Ադրբեջանը չգիտի՝ ինչ անել»,-եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ադրբեջանի իշխանությունները 2016թ. մայիսին որոշել էին Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի: Տղայի՝ Ղուկաս Ռուբենի Վարդանյանի լուսանկարը սոցցանցում հրապարակել էր երեխայի մայրը և գրել, որ երեխային թույլ չեն տալիս մտնել Ադրբեջան, թեև ծնողները ՌԴ քաղաքացիներ են: Ծանր ապրումներից հետո երեխան մոր հետ վերադարձել էր Մոսկվա՝ «խաչ քաշելով» Բաքվի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]