1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 13.02. 2017

Սպասվող լրահոս. 13.02. 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի կունենա խորհրդակցություն՝ կալանավայրերում գտնվողների կողմից խարդախություն կատարելու դեպքերի վերաբերյալ: Խորհրդակցությունը կվարի ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կանցկացվի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Կքննարկվեն Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների, ինչպես նաև հետագա անելիքների մասին հարցերը:

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ծավալվող զարգացումներն ու դրանց քննարկումները շարունակվում են: «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իրենց դիտարկումները կներկայացնեն սահմանային ակտիվության, բլոգեր Լապշինի Բաքու արտահանձման վերաբերյալ, ինչպես նաև կխոսեն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներից:

Ամերիկյան ֆիլմերը կներկայացվեն հայաստանյան ֆիլմասեր հասարակությանը: «Մոսկվա» կինոթատրոնում Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կներկայացնի ԱՄՆ դեսպանատան Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար ծրագիրը: Հանդիպմանը կմասնակցեն «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017 Հայաստանում» ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը, ԱՄՆ-ից ժամանած ռեժիսոր, պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը: Ցուցաշարի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա նույն օրը՝ փետրվարի 13-ին, ժ.19:00 «Մոսկվա» կինոթատրոնում: Էկրան կբարձրանա մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կանցկացվի Երևանում փետրվարի 15-28-ը: Այն ուղղված է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանմանը և աշխարհով մեկ դրա արդի նվաճումների ներկայացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը կներկայացնեն հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրման, տեսագրման, թվայնացման, պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակներն ու խնդիրները:

Գերմանացի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենին, ով քանդակել է Գերմանիայի նախագահների և ճանաչված շատ դեմքերի կիսանդրին, հեղինակել է նաև շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կիսանդրին: Այն պատրաստ է և արդեն Հայաստանում է: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, քանդակագործը, նրա մենեջերը, «Ճամփորդ» շաբաթաթերթի խմբագիր Արիանա Կաոիլին, ով Լևոն Արոնյանի կինն է, կմատմեն Լևոն Արոնյանի կիսանդրին քանդակելու առաջարկի և հետագա գործընթացների մասին:

Գրողների միությունում էլ տեղի կունենա Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակների հանձնման արարողությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]