1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կուալա Լումպուրում առաջին անգամ հայ համայնքի համար մատուցվել է Սուրբ պատարագ

Կուալա Լումպուրում առաջին անգամ հայ համայնքի համար մատուցվել է Սուրբ 
պատարագ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) փետրվարի 4-ին առաջին անգամ մատուցվել է Սուրբ պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի, Հոգևոր հովիվ Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մալայզիայի հայ համայնքից, պատարագին ներկա են եղել համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ, հայեր, ովքեր բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր:

Հոգեշնորհ Հայր Սուրբն իր պատգամն է փոխանցել ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Մալայզիայի հայ hամայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին և համայնքի բոլոր անդամներին՝ իրենց կազմակերպչական հրաշալի աշխատանքի համար։ Հայր Սուրբը, մասնավորապես նշել է․«․․․որ ամուր հավատք և անսպառ սեր առ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը միավորում է մեզ այսօր այս սրբազան հարկի ներքո․․․ հակառակ այն իրականությանը, որ Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, բարձր գնահատանքի է արժանի այն ջանք ու եռանդը, սերն ու նվիրումը, որ դուք չեք խնայել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար․․․ դուք, իրապե՛ս, շարունակում եք լինել ժառանգորդն այն ժառանգության, որը մեր նախնիները ժամանակին ստեղծել են այս երկրում»։

Հայր Սուրբը փոխանցել է Նորին Սրբության գնահատանքն ու օրհնությունը, և մաղթել, որ Աստված բազմապատիկ հաջողություններ պարգևի հայրենանվեր նորանոր գործերին: «Սուրբ Պատարագի ավարտին տեղի է ունեցել Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարություն: Երեք մանուկներ վերածնվելով դարձել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդեգիրը: Սուրբ Մկրտության արարողությունը կարծես Մալազիայի Հայ Համայնքի «վերածննդի և հարության» բարձրաղողանջ կոչնակը եղավ և կրկին անգամ ապացուցվեց համայնքի նվիրումն առ Հայ Առաքելական Մայր Եկեղեցի: Անսահման էր ուրախությունն ու աննկարագրելի խանդավառությունը հավատացյալ հայորդիների և ներկաների, որը շաղախված է գալիքի նկատմամբ հույսի և հավատի զգացողությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]