Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունում քննարկվել են Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված ծրագրերը

ՀՀ կառավարությունում քննարկվել են Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված 
ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը և այլն:    
Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի վերամշակմանը վերաբերող ծրագրեր: 

Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին»,- ասել է վարչապետը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]