1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելառուսը հակասել է ՀՀ-ի և ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին. Վահրամ Բաղդասարյան

Բելառուսը հակասել է ՀՀ-ի և ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին. Վահրամ 
Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի քայլը հակասում է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելը Բելառուսի նախագահի կողմից ճղճիմ քայլ է՝ որպես փոխհատուցում Իլհամ Ալիևից ստացած Ադրբեջանի բարձրագույն շքանշանի: Սակայն նման քայլը հակասում է ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Լապշինի ձերբակալությամբ Բելառուսի նախագահը փորձել է մեկ ձեռքով երկու նապաստակ որսալ: «Սկզբում նա փորձել է այդ եղանակով իր օգտին  կարգավորել Ռուսաստանի հետ առաջացած խնդիրները էներգետիկ ոլորտում: Երբ դա չհաջողվեց, նա Լապշինին արտահանձնելու ճանապարհով փոխհատուցեց այն շքանշանը, որը վերջերս ստացել էր Ադրբեջանի նախագահից»,- մանրամասնեց Բաղդասարյանը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]