1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 10.02.2017

Սպասվող լրահոս. 10.02.2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը: Նա կանդրադառնա Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններին:

ՀՀ ԱԺ-ում տեղի կունենան ճեպազրույցներ: Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները կամփոփեն շաբաթվա քննարկումները: Հիշեցնենք, որ անցած քառօրյա նիստերի ընթացքում, բացի օրենսդրական նախաձեռնություններից, պատգամավորները անդրադարձել են Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստին եւ բարձրաձայնել իրենց մտահոգություններն այս կապակցությամբ: Հնչել են տարբեր առաջարկներ եւ կարծիքներ. պատգամավորները կատարվածը գնահատել են որպես միջազգային նորմերի եւ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում:

ՀՀ սփյուռքի նախարարությունում կանցկացվի «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում-սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը: Կքննարկվեն Հայաստանում զբոսաշրջության քաղաքականությանը և միջազգային փորձին, Արցախում զբոսաշրջությանն ու հյուրանոցային բիզնեսին, զբոսաշրջության զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործմանը վերաբերող հարցեր:

Զբոսաշրջության թեման կշարունակվի օրվա ընթացքում: Լրագրողների հետ կհանդիպի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նա կներկայացնի ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կատարած աշխատանքները, կանդրադառնա առաջիկա ծրագրերին:

Օրվա ընթացքում քիչ չեն լինի բնապահպանական թեմաներով հրապարակումները: Նախ լրագրողների հետ կհանդիպի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա կներկայացնի բնապահպանության ոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերը: Այնուետև մամուլի ասուլիսով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխությունների կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը և բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: Նրանք կանդրադառնան կլիմայի փոփոխություններին, գլոբալ տաքացումներին:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կմեկնարկի Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը: Հանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ կիրականացվեն համերգային ծրագրեր:

Սիրո տոնին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Մ.Սարյանի տուն-թանգարանում կանցկացվի միջոցառումը: Միջոցառման ընթացքում առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը կներկայացնի օրվա խորհուրդը, կհնչի կոմիտասյան շարք, կբաժանվեն աղի բլիթներ, ինչպես նաև տեղի կունենա անականկալ սիրո խոստովանություն:

«Բուկինիստ» գրախանութում էլ տեղի կունենա «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» խորագրով միջոցառում-ակցիան: «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը տոնին ընդառաջ հանդես են գալիս նոր, գրքոտ նախաձեռնությամբ նախատեսված հատուկ գրքաՍերների համար՝ «Սիրո խոստովանություն՝ գրքով»: Մինչև փետրվարի 9-ը կարելի է գնել ցանկացած գիրք «Բուկինիստ» գրախանութների ողջ ցանցից 20% զեղչով՝ հատուկ էջանիշի վրա գրելով սիրելիի կոնտակտները և թողնելով գիրքը գրախանութի տարբեր մասնաճյուղերում տեղադրված սիրո արկղերի մեջ: Փետրվարի 10-ին, ժամը 18:00-ին գրքերի հասցեատերերը կհրավիրվեն «Բուկինիստ»՝ ստանալու իրենց նվեր գիրքը և էլի բազմաթիվ անակնկալ նվերներ սիրառատ գործընկերներից:

 Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]