1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/47. Ամենավաճառվածների ցանկում երկու նոր գիրք է ընդգրկվել

Երևանյան բեսթսելեր 4/47. Ամենավաճառվածների ցանկում երկու նոր գիրք  է ընդգրկվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» ստեղծագործությունը: Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։

Ինչպես անցած, այնպես էլ այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը երկրորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն չի զիջել իր դիրքերը և կրկին երրորդն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:

Չորրորդ հորիզոնականում իր դիրքերն է ամրապնդել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել  1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ամենավաճառվածների ցանկի հինգերորդ տեղում «Կեցության անտանելի թեթևություն» գիրքն է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Ցանկի յոթերորդ հորիզոնականում նոր գիրք է ընդգրկվել: Մկրտիչ Արմենի  «Երևան» էպոպեան խորհրդահայ գրականության ամենաինքնատիպ գործերից է, որ տարբեր հանգամանքների բերումով այնքան էլ ծանոթ չէ ընթերցասերների լայն շրջանակներին: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Մոսկվայում:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը, զիջել է իր դիրքերը և ութերորդ տեղում  է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ցանկ է վերադարձել և իններորդ հորիզոնականը զբաղեցրել Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»-ն ամփոփող ժողովածուն:

Ամենավաճառվածների ցուցակը եզրափակում է «Հուլունքախաղը», որը  Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմատիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Արփի Ոսկանյան

«Չի վաճառվում»

Անտարես 52
2 0

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 28
3 0

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կան ձոն վարդին»

Անտարես 26
4 0

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 26
5 +2

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 22
6 +2

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան»

DirectMEDIA 20
7 Նոր

Մկրտիչ Արմեն

«Երևան»

Անտարես 7
8 -3

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 6
9 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 5
10 *

Հերման Հեսսե

«Հուլունքախաղ»

Անտարես 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]