1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ կառավարությունում քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ կառավարությունում քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ 
գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խորոշագույն՝ 84 անդամ, ասոցացված  և դիտորդ երկրներ ու կառավարություններ ընդգրկող կառույցի նախագահությունը: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ է անցկացնելու այս կարգի բարձր մակարդակի, ծավալի և միջազգային ընդգրկվածությամբ միջոցառում: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի 31 գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 4000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

Գագաթնաժողովին կարևոր տեղ է հատկացվելու այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը,  տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը և այլն։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռում կազմակերպել տնտեսական գործարար ֆորում՝  ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Դրա շրջանակում առաջարկվել է անցկացնել հայկական ապրանքատեսակների և ծառայությունների ցուցահանդես, որի միջոցով կներկայացվեն Հայաստանի ներդրումային և առևտրատնտեսական հնարավորությունները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է մեր երկրում նման մասշտաբային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը և նշել. «Հետաքրքիր իրադարձություն է, հետաքրքիր հարթակ, օգտագործելով այս հնարավորությունը՝ կարող ենք լավագույնս ներկայացնել Հայաստանը և էլ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը»
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ արտգործնախարարության գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբում ներգրավելու համար նշանակել կոնկրետ պատասխանատուների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]