Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ԼՂ ինքնորոշման վրա. Ֆրանսուա Օլանդ

Հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ԼՂ ինքնորոշման վրա. Ֆրանսուա 
Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի ղեկավարի՝ Փարիզ կատարելիք այցի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հակմակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում այս մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Այս հարցում Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Հրատապությունը, իսկ հրատապություն կա, այս հարցին լուծում գտնելն է, քանի որ անցած տարվա ապրիլի 2-4-ի ահավոր իրադարձությունները մեզ հիշեցրին որ ամեն օր կամ գրեթե ամեն օր Ղարաբաղում մահ է արձանագրվում: Ուստի, մենք պետք է գործենք և պետք է գործել բախումները դադարեցնելու համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

«Մարտերը դադարեցվել են, երկխոսություն է սկսվել, հրադադար է հաստատվել, սակայն մենք չենք կարող բավարարվել հադադարով, քանի որ դա լուծում չէ: Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք: Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է: Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում: Մենք գիտենք նաև, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- շեշտել է Ֆրանսուա Օլանդը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ֆրանսիայի նախագահը հիշատակել է, որ դրանց կարգավորման գործընթացը մեռյալ կետում է:

«Ես վերահաստատում եմ, որ այս հարցում ևս Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանն ի վերջո բացվի»,- նշել է Ֆրանսուա Օլանդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am