Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

NASA-ի ստեղծած համակարգչային չիպը կարող է աշխատել Վեներայի վրա. Gizmodo

NASA-ի ստեղծած համակարգչային չիպը կարող է աշխատել Վեներայի վրա. Gizmodo

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն մշակել Է համակարգչային չիպ, որը կարող Է առնվազն երեք շաբաթ աշխատել Վեներայի պայմաններում, որի մթնոլորտը տարբերվում Է բարձր ճնշմամբ եւ Ցելսիուսի 460-ից բարձր ջերմաստիճանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել Է Gizmodo ցանցային ռեսուրսը: 
«Դեռ ոչ ոք Էլեկտրոնային սխեմաներին չի ստիպել այդքան երկար աշխատել նման միջավայրում եւ նման ջերմաստիճանի պայմաններում: Դա հիրավի նոր ճանապարհ Է բացում Վեներայի վրա առաքելություններ իրականացնելու համար»,-ռեսուրսը մեջբերում Է Գլենի անվան հետազոտական կենտրոնի (NASA) ինժեներ Ֆիլիպ Նյուդեկի խոսքը: 
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրներին՝ բարձր ջերմաստիճանին եւ ագրեսիվ քիմիական միջավայրին, հակազդելու համար չիպի համար ստանդարտ սիլիցիումային հիմքի փոխարեն օգտագործվել Է սիլիցիումի կարբիդ, իսկ պրոցեսորի Էլեկտրացանցում՝ տանտալի սիլիցիդ: 
Հետազոտության նյութերի համաձայն, պրոցեսորը դիմացել Է փորձարկումներին Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակի վերստեղծված պայմաններում, որոնք անցկացվել են երեք շաբաթվա ընթացքում: Փորձարկումների ընթացքում պրոցեսորն անընդմեջ 521 ժամ աշխատել Է Ցելսիուսի մոտավորապես 460 աստիճանի եւ մեկ քառակուսի սանտիմետրի վրա մոտավորապես 95 կիլոգրամ ճնշման պայմաններում: 
1961 թվականից ի վեր Վեներայի ուսումնասիրության փորձերի ողջ պատմության ընթացքում Երկրից մեկնարկել Է 27 տիեզերական ապարատ, որոնցից 19-ը՝ խորհրդային եւ վեցը՝ ամերիկյան: Վերջին անգամ Երկրից տիեզերական ապարատը Վեներայի վրա Է իջել 1985 թվականին. դա եղել Է ԽՍՀՄ-ի կողմից արձակված «Վեգա-2»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]