Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ
14:52, 9 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը և ընթացիկ հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում