Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզի քաղաքապետը Գարո Փայլանին կպարգևատրի քաղաքի մեդալով

Փարիզի քաղաքապետը Գարո Փայլանին կպարգևատրի քաղաքի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգված են աշխարհում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, այս առնչությամբ Փարիզի քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքի մեդալը հանձնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին:

Իր ելույթում Իդալգոն անդրադարձել է նաև Երևան կատարած այցին: «Շատ քիչ է պատահում, որ մեկ այլ քաղաքում նման հստակությամբ ունենամ ես իրական նույնական մշակույթի զգացողություն»,- նշել է Իդալգոն: Նա միաժամանակ շեշտել է, որ ցնցված էր Երևանի արդիականությամբ, մասնավորապես ԹՈՒՄՈ կատարած իր այցից: «Մեկնելիս մտածում էի, թե ինչ կարող է Փարիզը տալ Երևանին, վերադառնալիս մտածում էի, թե ինչպես կարող է Երևանն իր նորարարական գաղափարներն ու դինամիզմը փոխանցել Փարիզին»,- ամփոփել է Անն Իդալգոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]