Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժխտել երեկվա կոտորածները, նշանակում է թույլ տալ նման կոտորածներ վաղը. Ֆրանսուա Օլանդ

Ժխտել երեկվա կոտորածները, նշանակում է թույլ տալ նման կոտորածներ վաղը. 
Ֆրանսուա Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժխտել երեկվա կոտորածները, նշանակում է թույլ տալ նման կոտորածներ վաղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, նման հայտարարությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ անդրադառնալով Ֆրանսիային Սահմանադրական խորհրդի կողմից «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող դրույթների հակասահմանադրական ճանաչելուն:

«Ես ողջունում եմ Ժան-Պոլ Կոստայի կողմից կատարած աշխատանքի որակը, ով քաղաքացիության և հավասարության մասին օրենքում փոփոխությունների հեղինակն էր»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել քայլեր կատարել, քանի որ այս հարցում պայքարը ոչ թե միայն մեկ քայլ է, այլ պայքար ճշմարտության համար: Օլանդը հիշեցրել է, որ Ֆրանսիայի կրթության նախարար Նաջաթ Վալո-Բելկասեմի և պատմաբան Վինսեն Դյուկլերի համանախագահությամբ ստեղծվել է մի առաքելություն, որի նպատակն է. «հիմնել բոլոր ցեղասպանությունների, պատերազմի հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակի մի միասնական օր»:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Ֆրանսուա Օլանդը հիշեցրել է, որ 2017թ. լրանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: «Ես հրավիրել եմ նախագահ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Փարիզ, որը տեղի կունենա մարտի 8-ին՝ կանանց տոնին: Դա հնարավորություն է անդրադառնալու տնտեսական, մշակութային հարաբերություններին, ինչպես նաև համալսարանական համագործակցությանը: Միաժամանակ, քննարկելու ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ Ֆրանսիան այս հարցում առանձնահատուկ պատասխանատվություն ունի: Այս հակամարտությանը լուծում գտնելը հրատապ հարց է»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ Օլանդը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի հայ համայնքի դերը: «Այստեղ մենք խոսում ենք Ֆրանսիայի լավագույն մասի հետ, քանի որ դուք Ֆրանսիայի լավագույններն եք: Նույնիսկ մայիսից հետո ես մշտապես կլինեմ ձեր կողքին, քանի որ միշտ էլ եղել եմ: Չեմ ունենա միևնույն պատասխանատվությունը, սակայն կունենամ միևնույն համոզմունքները»,- ամփոփել է Օլանդը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]