Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը նախարարին հանձնարարեց հստակ քայլեր ձեռնարկել մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ

Վարչապետը նախարարին հանձնարարեց հստակ քայլեր ձեռնարկել մասսայական 
սպորտի զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ժամանակ պարզվել են, որ ոլորտում կան համակարգային խնդիրներ՝ կապված քաղաքականության և կառավարման իրականացման հետ: Ելնելով դրանից՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում վերանայել  կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն՝ այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ: «Անհրաժեշտ է գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար:

«Կրթական ծրագրերն ունիֆիկացված չեն, տարբեր տեղեր տարբեր կրթական ծրագրեր կան, ստանդարտներ գոյություն չունեն մասսայական սպորտի վերաբերյալ: Պարոն Ռոստոմյան, առ այսօր մենք որևէ տեղեկատվություն ձեզնից  չենք ստացել, թե ինչպես ենք ակտիվացնելու գյուղական համայնքներում սպորտդահլիճների կառուցումը: Ուշադիր եղեք»,- դիմելով նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ ասաց Կարեն Կարապետյանը:  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    

Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]