Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 09.02.2017

Սպասվող լրահոս. 09.02.2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 2014 թվականի մայիսին հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելու ընթացքում հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանը բուժումը կշարունակի արտերկրում: ՀՀ կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Այս հարցը ներառված է այսօր` փետրվարի 9-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինն արդեն արտահանձնվել է Ադրբեջան: Այսօր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ՀՀ փաստաբանական պալատում Լապշինի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը կներկայացնեն այս գործի իրավական հարցերը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և այլ գործիչներ կանդրադառնան խնդրի քաղաքական շեշտադրումներին:

Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի «Համախմբում» կուսակցությունը հիմնադիր համագումար գումարեց, որի ընթացքում ձայների մեծամասնությամբ կուսակցության նախագահ ընտրվեց ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Երևանում կանցկացվի քննարկում «Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում» թեմայով: Իրենց վերլուծությունները կներկայցնեն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Մեկ այլ քննարկման մասին: Այսօր կանցկացվի «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկում: Ելույթներ կունենան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Կքննարկվեն Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, Գյումրիում և Շիրակի մարզում ներդրումներին, Հայաստանում հարկային և մաքսային արտոնություններին առնչվող հարցեր:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն ամփոփում է 2016 թվականի աշխատանքները: Կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մանրամասներ կներկայացնի իրականացրած ծրագրերի վերաբերյալ:

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Սուրբ Սարգսի տոնը` երիտասարդների օրհնության օրը: Դրանից բացի, փետրվարի 13-ին նշվում է նաև Տրնդեզը կամ Տյառնընդառաջը: Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը կներկայացնեն երկու տոների խորհուրդը, կանդրադառնան սպասվող միջոցառումներին: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում էլ տեղի կունենա «Հայաստանի դրախտի պարտեզ» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Համերգի ընթացքում ելույթ կունենա «Օշական» քառյակը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]