Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ Նախագահն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին և ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ Հայաստանի և Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում ևս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարևոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ: Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, Հանրապետության Նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերով, այլ նաև արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով և օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ:

Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է և օգտակար: Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո և աշխույժ քննարկվում են: «Այս հարցերի շուրջ մեր խորհրդարանում բազմակուսակցական համաձայնություն կա, և անկախ կուսակցական պատկանելությունից, կա աջակցություն այս համագործակցությանն ու մասնավորապես այն ծրագրերին, որ նախաձեռնվում են Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ»,-ասել է Քեննեթ Ֆորշլունդը:

Հանդիպմանը զրուցակիցները հայ-շվեդական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կառավարման նոր համակարգի անցնելու այս փուլում դրանց կարևորությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]