Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն անտրամաբանական քայլ է համարում Լապշինի արտահանձնումը

 ՀՀ վարչապետն անտրամաբանական քայլ է համարում Լապշինի արտահանձնումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը համարում է աննախադեպ ու անտրամաբանական դեպք: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի Լապշինի արտահանձման նման դեպքեր հետագայում չլինեն, վարչապետն ընդգծեց, որ այս կամ այն անձի կամ երկրի կողմից նման անտրամաբանական քայլերը կանխելու ճանապարհ չգիտի:

«Չեմ կարող ասել այնպիսի քայլեր, որոնք հետագայում կկանխեն նման դեպքերը: Դա արտառոց դեպք է, իսկ նման անտրամաբանական գործողությունները կանխելու ճանապարհները ես չգիտեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Լապշինի արտահանձման հարցով քննարկումներ ունեցել է ինչպես ՀՀ արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ, սակայն մանրամասները բացահայտել չցանկացավ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]