Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լապշինի արտահանձնման փաստը հետ կպահի ոչ թե Արցախ, այլ Բելառուս այցելելուց

Լապշինի արտահանձնման փաստը հետ կպահի ոչ թե Արցախ, այլ Բելառուս այցելելուց

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման փաստը հետ կպահի լրագրողներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին ոչ թե Արցախ, այլ ավելի շատ Բելառուս այցելելուց: Նման տեսակետ հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ նշելով, որ Արցախ այցելած նշանավոր գործիչների, լրագրողների, քաղաքական դեմքերի թիվն աճում է: «Ես չեմ կարծում, որ բլոգերին Ադրբեջան արտահանձնումը որեւէ ազդեցություն կունենա Արցախի նկատմամբ աճող հետաքրքրության վրա, քանի որ լրատվությունը քաղաքական գործունեության տեսակ չէ, իսկ բլոգերները քաղաքական գործիչներ չեն: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանի ներկայացրածը ընդամենը ծխածածկույթն է` թաքցնելու համար իրական քաղաքական նպատակը»,-ասաց նա:

Արամ Անանյանի կարծիքով` մասնագիտական գործունեությունը չի կարող ունենալ քաղաքական որեւէ ենթատեքստ եւ քաղաքական սահմաններ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]