Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյան ԱԺ-ում վարել է «բաց դասը»

Գալուստ Սահակյան ԱԺ-ում վարել է «բաց դասը»

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպումն անցել է հիմնականում հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, խորհրդարանական կառավարման մոդելի առավելություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ՀՀ արտաքին պարտքի մարման հեռանկարին:

«Բաց դասի» ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]