Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նորավանք» ԳԿՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նորավանք» ԳԿՀ 
հոգաբարձուների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ և բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր և ամսագրեր: Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ և քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման  հարթակ: 2017-ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

Վարչապետը, կարևորելով «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կատարվող աշխատանքները, միևնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: ««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք  տալ», - ասել է կառավարության ղեկավարը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առաջարկել է հիմնադրամի ղեկավարությանը համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, քննարկել և մշակել գործունեության նոր առաջնահերթությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]