1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

YouTube-ի օգտատերերը կկարողանան տեսահեռարձակում կատարել սմարթֆոններից

YouTube-ի օգտատերերը կկարողանան տեսահեռարձակում կատարել սմարթֆոններից

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսածառայության առավել հանրաճանաչ օգտատերերը հնարավորություն կստանան այդ պորտալում հեռարձակում կատարել իրենց շարժական սարքերի միջոցով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է YouTube-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարությունից հետեւում Է, որ խոսքը վերաբերում Է ուղիղ եթերով այն պատկերի հեռարձակմանը, որը տեսագրվել Է սմարթֆոնի խցիկով առանց այլ հավելվածների օգտագործման: Նախապես սույն գործառույթը մատչելի կլինի YouTube-ի սոսկ այն օգտատերերին, որոնք ունեն 10 հազարից ավելի բաժանորդներ:  
Ավելի ուշ այն կտրամադրեն նաեւ մնացած բոլորին: Տեսածառայության աշխատակիցները նշում են, որ «հարյուր հազարավոր տաղանդավոր մարդիկ նոր հնարավորություն կստանան ավելի արագ առանց միջնորդների կիսելու մտքերը, պատմելու իրենց կյանքի ու ստեղծագործության մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]