1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պայմանական վաղաժամկետ ազատման կարգը բարելավող նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պայմանական վաղաժամկետ ազատման կարգը 
բարելավող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը: «Կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում: Դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն:

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Կատարված դիտարկումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, որոնցից է, օրինակ` գործող համակարգի բարդացված կառուցվածքը, գործընթացին մասնակցող պատասխանատու մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, օրենքների անհստակությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող ոչ հստակ չափորոշիչները. պետք է առկա լինի դատարանի համոզվածությունը, որ պատիժը կրող անձի ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չկա` հաշվի առնելով նաեւ տուժողին պատճառված վնասի հատուցման հանգամանքը, ինչով պայմանավորված էլ կայացված որոշումները դառնում են քննարկման առարկա: Փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանի Հանրապետությունում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը:

Նախագծերով փորձ է կատարվել նախատեսել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման այնպիսի համակարգ, որը կունենա օրենսդրական կայուն հիմք և կնպաստի գործուն և արդյունավետ պրակտիկայի ձևավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]