Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուզաննա Մուրադյանը հերքում է ՀՀԿ-ում կանանց միջև վեճերի վերաբերյալ խոսակցությունները

Ռուզաննա Մուրադյանը հերքում է ՀՀԿ-ում կանանց միջև վեճերի վերաբերյալ 
խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է խոսակցությունները ՀՀԿ-ում կանանց միջև վեճերի վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ում կանանց մեջ երբեք վեճ չի եղել: «Դա հորինված ապատեղեկատվություն է: Մեր համերաշխությունը միշտ կա: Եվ, առհասարակ, կարծում եմ, որ դուք մեր խմբակցության ներսում տեսնում եք այդ կուռ համախմբվածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը: Պատգամավորն անդրադարձավ նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հնարավորությանը՝ ընդգծելով, որ դեռևս մտորումների մեջ է և վերջնական որոշում չունի: «Այս պահին հստակ բան չեմ կարող ասել, դեռ քննարկումների փուլում եմ»,- ընդգծեց Ռուզաննա Մուրադյանը:

Նա անդրադարձավ նաև պատգամավոր Կարինե Պողոսյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշմանը: Մուրադյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր անելիքը: «Անկախ նրանից, թե մարդ ինչ որոշում է կայացնում, դա արժանի է հարգանքի»,- նշեց պատգամավորը:

Ռուզաննա Մուրադյանը խոսեց նաև ռեյտինգային քվեարկության մասին՝ ընդգծելով, որ դա ազատ մրցակցություն և ժողովրդավարություն ապահովող ընտրակարգ է: Նա ընդգծեց, որ ռեյտինգային քվեարկության դեպքում նույն կուսակցության անունից առաջադրվում է ոչ թե մեկ հոգի, այլ մի քանիսը, ովքեր պիտի կարողանան համապատասխան մրցակցության պարագայում իրենց ձայները բերել կուսակցությանը:

Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններին ընդառաջ  ՀՀԿ-ում կանանց միջև վեճեր են լինում՝ կապված  կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]