Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի մեկուսացման մասին. France 24

Իրաքի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի մեկուսացման մասին. France 24

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը բացահայտվել Է, նա «մեկուսացման մեջ» Է, նրա տեղաշարժերը հսկվում են: Նրա մերձավոր դաշտային հրամանատարների մեծամասնությունը ոչնչացված Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին France 24-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ, սակայն հրաժարվել Է հայտնել ահաբեկիչների պարագլխի գտնվելու ստույգ վայրը: 
«Մենք սպանել եւ ոչնչացրել ենք նրա օգնականների մեծ մասին: Նրա մոտ գրեթե ոչ ոք չի մնացել, ում նա կարող Է վստահել: Նա  գտնվում Է մեկուսացման մեջ: Ջանում Է մնալ ստվերում, գրեթե կապ չի պահպանում մյուս ահաբեկիչների հետ, ամենից հաճախ այն (կապը) գրեթե բացակայում Է»,- հայտարարել Է ալ Աբադին:
Նրա խոսքով՝ Մոսուլի արեւմտյան մասի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողությունը կսկսվի մոտ ժամանակներս, իսկ առաջիկա երք ամսում Իրաքը պլանավորում Է լիովին ազատագրել իր տարածքն «Իսլամական պետությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]