Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայից վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ նախարար է այցելել Իսրայել

Թուրքիայից վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ նախարար է այցելել Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն փետրվարի 7-ին երկօրյա այցով մեկնել է Իսրայել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը` նշելով, որ սա վերջին 7 տարվա ընթացքում նախարարի մակարդակով առաջին այցն է Թուրքիայից Իսրայել:

Նախարարին Թել Ավիվում դիմավորել է Իսրայելում Թուրքիայի դեսպանը: Այցի շրջանակում Ավջըն հանդիպելու է Իսրայելի զբոսաշրջության նախարարի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի թուրք և իսրայելցի ներկայացուցիչների հետ:

2010 թվականի մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օժանդակություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով: Հարձակման հետևանքով Նավի վրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան պահանջում էր Իսրայելից պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվ-ը ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար, երկար ժամանակ մերժում էր դա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին:

Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում փոխանցել էր 20 մլն ԱՄՆ դոլար:

2016 թվականի հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելել էր Թուրքիա և դա 2010 թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո երկու երկրների միջև նախարարի մակարդակով կատարված առաջին այցն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]