Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Մինսկի խմբի առաջարկներին. Դոնալդ Տուսկ

 ԵՄ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Մինսկի խմբի առաջարկներին. Դոնալդ 
Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը շարունակում է լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումից հետո:

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և քաղաքական արագ կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքին համապատասխան»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Դոնալդ Տուսկը նաև շեշտել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը` այդ թվում խոսքի ազատության մասով: «ԵՄ-ն հավատում է, որ բաց հասարակությունը երկարաժամկետ կայունության և բարգավաճման լավագույն երաշխավորն է: Մենք հուսով ենք, որ առաջիկայում կաշխատենք այս հարցերի շուրջ որպես գործընկերներ»,- ամփոփել է Եվրոպական խորհրդի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]