Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը Իրանը համարել է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը»

Թրամփը Իրանը համարել է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ կնքնված համաձայնագիրը որակել Է որպես «վատթարագույն գործարքը»:

«Դա վատթարագույն գործարքն Է, որը ես երբեւԷ տեսել եմ: Ամոթ Է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել Է նա փետրվարի 5-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»: «Իրանը կորցրել Է հարգանքը, որովհետեւ կարծում Է, թե բոլորն այդքան հիմար են, որ նմանօրինակ գործարքներ են կնքում»,- ասել Է Թրամփը:
Պատասխանելով Իրանի միջուկային հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ «մենք երբեք ռազական լուծման մասին չենք խոսել, մենք քննադատում Էին նախագահ Օբամային»:
«Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել Է Թրամփը:
Նա նաեւ Իրանը համարել Է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը, որն աշխարհում բոլորին փող ու զենք Է մատկարարում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]