Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քառօրյա պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի բանաստեղծությունները կապրեն սերունդների համար

Քառօրյա պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի բանաստեղծությունները 
կապրեն սերունդների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի երազանքը կյանքի է կոչվում. 2017 թվականին կհրատարակվի նրա բանաստեղծությունների ժողովածուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը:

«Արդեն հաստատված է, որ պետական աջակցությամբ լույս է տեսնելու ժողովածուն: Այն, հավանաբար, արդեն ամռանը, միգուցե ավելի շուտ պատրաստ կլինի: Հրատարակվելու է 200 օրինակով»,-ասաց Շանթ Մկրտչյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում հերոսի ծնողները պատմել էին, որ Բագրատը շատ էր սիրում ստեղծագործել, ուներ մի շարք բանաստեղծություններ: Գրում էր ամեն ինչի մասին՝ «Արարատին», «Հայրենիքիս», «Կարոտ», «Ափսոսանք» եւ բազում նման վերնագրերով: Ծնողները դիմել էին եւ՛ Մշակույթի նախարարություն, եւ՛ Գրողների միություն այն հույսով, որ որդու բանաստեղծությունները կհրատարակվեն եւ հասանելի կլինեն ընթերցողներին: Դա Բագրատի միակ երազանքն էր:

Բագրատ Ալեքսանյանը  հերոսական պայքար էր մղել  Ջրականում (Ջաբրայիլ) եւ նահատակվել հերոս ընկերների հետ միասին:

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]