Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ժառանգության» խորհուրդն ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել

 «Ժառանգության» խորհուրդն ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է 
կայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Թե որ դաշինքի հետ մենք կմասնակցենք ընտրություններին, կարող եմ ասել, որ մենք վերջնական ճշգրտումների համար պաշտոնական բանակցողներ ունենք, որոնք լիազորված են կուսակլցության խորհրդի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարտիրոսյանը:

Հարցին` ինչպե՞ս է ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը վերաբերվել Զարուհի Փոստանջյանը, ով կողմնակից է միայնակ մասնակցելու տարբերակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ առանձին մասնակցելու կողմնակից է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, սակայն խորհուրդը բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել մասնակցել դաշինքով:

Անդրադառնալով հարցին` կմասնակցի՞ Զարուհի Փոստանջյանն ընտրություններին, եթե կուսակցությունը որոշել է դաշինք կազմել այլ ուժերի հետ` Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել և խորհուրդ տվեց հարցն ուղղել Փոստանջյանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am