Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին հանձնելուն. Զախարովա

Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին հանձնելուն. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելուն՝ պնդելով Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելու անթույլատրելիությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ: 

«Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ անթույլատրելի Է Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը եւ այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով մենք ինտենսիվ շփումներ ենք իրականացնում Բելառուսի արտաքին գործերի նախարարության, այդ երկրի պատկան մարմինների հետ»,-ասել է նա:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Ալեքսանդր Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն՝ հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել Ադրբեջան:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]