1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Apple-ը Հնդկաստանում IPhone-ի արտադրությունը կարող Է սկսել արդեն հունիսին. Times Of India

Apple-ը Հնդկաստանում IPhone-ի արտադրությունը կարող Է սկսել արդեն հունիսին. Times Of India

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիան Հնդկաստանի Բանգալոր քաղաքի մերձակա օբյեկտում սմարթֆոնների հավաքումը կարող Է սկսվել արդեն հունիսին: Երկրի Էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը արդեն մամուլի տեղեկագիր Է հրապարակել, որում ողջունում Է առաջին արտադրական գործողությունների ակնկալվող սկիզբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  Times Of India-ին:
Նախարարությունում նշել են, որ Հնդկաստանում Apple-ի սմարթֆոնների արտադրությունը «կնպաստի առաջավոր տեխնոլոգիաների զարգացմանը», որոնք երկրին անհրաժեշտ են «գլոբալ մակարդակով մրցակցելու համար»: Ինչպես հավելում Է թերթը, արտադրության սկսվելու կոնկրետ ժամկետները չեն նշվել, բայց սպասվում Է, որ դա տեղի կունենա հունիսին:
Ավելի վաղ՝ 2015 թվականի հունվարի վերջին, ամերիկյան կորպորացիան հայտարարել Էր, որ մոտ Է Հնդկաստանի տարածքում իր ապրանքների թողարկման թույլտվության շուրջ այդ երկրի կառավարության հետ վերջնական համաձայնության հասնելուն, սակայն այն ժամանակ դեռ պետք Է համաձայնություններ ձեռք բերվեին ընկերության համար հարկային ու սակագնային արտոնությունների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]