Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցուկերբերգի կարողությունը 3 մլրդ դոլարով աճել Է Facebook-ի հաշվետվության հրապարակումից հետո

Ցուկերբերգի կարողությունը 3 մլրդ դոլարով աճել Է Facebook-ի հաշվետվության հրապարակումից հետո

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սորցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն ավելացել Է 3 միլիարդ ոլարով եւ հասել 59 միլիարդ դոլարի՝ փետրվարի 1-ին Facebook-ի ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի թանկացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg գործակալությունը: 
Այս պահին, Bloomberg Billionaires Index-ի գնահատումներով՝ Ցուկերբերգն իր կարողության մեծությամբ զբաղեցնում Է աշխարհում հինգերորդ տեղը:    
2016 թվականի արդյունքներով՝ Facebook-ի զուտ եկամուտը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել Է 2,77 անգամ՝ մինչեւ 10,217 միլիարդ դոլար: Սոցիալական ցանցի հասույթը կազմել Է 27,638 միլիարդ դոլար, ինչը 1,54 անգամ ավելի Է 2015 թվականի ցուցանիշից: Այս նորությունների ֆոնին Facebook-ի A դասի բաժնետոմսերը փետրվարի 1-ի սակարկությունների արդյունքներով թանկացել են 2,23 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց մինչեւ 133,23 դոլար:
Գործակալությունը նշում Է, որ բաժնետոմսերի թանկացումը դարձել Է ընկերության ֆինանսական հաշվետվության ուժեղ տվյալների արձագանքը: Սոցցանցն ամրապնդել Է իր դիրքը շարժական գովազդի շուկայում: Այն մեծությամբ երկրորդ խաղորդն Է Google ընկերությունից հետո, գրել Է գործակալությունը:   
Չորրորդ եռամսյակում գովազդից Facebook-ի հասույթը կազմել Է 8,629 միլիարդ դոլար, ինչը 1,53 անգամ ավելի Է 2015 թվականի նույն ժամանակամիջոցի ցուցանիշից: Ընկերությունը նշել Է, որ շարժական սարքերում գովազդից հասույթը կազմել Է ընդհանուր գովազդային եկամուտների շուրջ 84 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/34/ 15.22  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am