Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Facebook-ը տանուլ Է տվել վիրտուալ իրականության տեխնոլոգիաների գողության՝ 500 մլն դոլարի գործը

Facebook-ը տանուլ Է տվել վիրտուալ իրականության տեխնոլոգիաների գողության՝ 500 մլն դոլարի գործը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դալաս քաղաքի (Տեխասի նահանգ) ֆեդերալ դատարանի երդվյալների կոլեգիան Oculus ընկերությանը, որը պատկանում Է Facebook ցանցին, մեղավոր Է ճանաչել ZeniMax Media տեսախաղեր մշակողից վիրտուալ իրականության տեխնոլոգաների գողության գործով՝ 500 միլիոն դոլարի չափով վնասների գումարով: Այս մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:     
Հունվարին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ելույթ Է ունեցել դատարանում, որտեղ ժխտել Է մտավոր սեփականության գողության մեղադրանքները՝ հայտարարելով, որ «Oculus-ի արտադրաքները հիմնված են Oculus-ի տեխնոլոգիաների վրա»: 
ZeniMax Media-ն Oculus ստարտապին դատի Է տվել 2014 թվականին, երբ այն արդեն փորձում Էր ձեռք բերել Facebook-ը: ZeniMax-ը Oculus-ին մեղադրել Է իր մտավոր սեփականությունն ապօրինի օգտագործելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]