Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ԵԱՏՀ-ի որոշումները պետք Է ցուցադրեն ինտեգրացման իրական օգուտը. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՀ-ի որոշումները պետք Է ցուցադրեն ինտեգրացման իրական օգուտը. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունվարի 31-ին քննարկել Է մաքսատուրքերի տոկոսադրույքների նվազեցումը, քաղաքակիրթ, թափանցիկ շուկաների ձեւավորումը, Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի խոչընդոտների վերացումը եւ այլ հրատապ թեմաներ: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը: 
Բացելով նիստը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել Է, որ ԵԱՏՄ-ի պետությունների նախագահները հանձնաժողովի առջեւ դնում են «գլոբալ հավակնոտ խնդիրներ, որոնք համապատասխանում են Միության երկրների զարգացման գերակայություններին, ապագայի նրանց տեսլականին: ԵԱՏՀ-ում ընդունվող որոշումները պետք Է օգնեն՝ հասնելու այդ նպատակներին: Միայն այդպես մենք կկարողանանք բոլորին ցուցադրել մեր ինտեգրացման իրական օգուտը եւ ապրանքների ու ծառայությունների, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման օգուտները»:
Տիգրան Սարգսյանը ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի տարեկան ուղերձում որպես 2017 թվականին երկրի զարգացման գլխավոր ուղղություններ առանձնացվել են այն վեկտորները, որոնք կարեւոր են նաեւ ԵԱՏՄ-ի համար: Դա տնտեսության թվայնացումն Է եւ տրանսպորտային-լոգիստիկական ենթակառուցվածքի կատարելագործումը: 
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման շրջանակներում ԵԱՏՀ-ի կոլեգիան հաստատել Է պահանջները դրա բաղադրիչներից մեկի նկատմամբ, որը միավորում Է Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի տվյալների բազան: Նախատեսվում Է ստեղծել յոթ ընդհանուր ինտերնետ-ռեսուրս, ներառյալ գյուղատնտեսական բույսերի տեսակների միասնական ռեեստրը, զարգացման կանխատեսումային ցուցանիշները, ցեղական կենդանիների եւ ցեղական անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների վերաբերյալ տվյալների բազան եւ գիտահետազոտական գործունեությունը: 
Օգտատերերը կկարողանան արտադրությունը մոդելավորել շուկայում ապրանքների ու ծառայությունների պահանջարկի փոփոխման հաշվառմամբ, գնահատել պարենային անվտանգության ապահովման հետ կապված իրադրությունը: 
ԵԱՏՀ-ի կոլեգիայի եւս մեկ կարեւոր որոշումն Է դարձել այն հանձնարարականին հավանություն տալը, որի համաձայն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկվում Է շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեղեկացնել Միության ներքին շուկաներում սահմանափակումների եւ խոչընդոտների վերաբերյալ Հանձնաժողովին հայտնելու հնարավորության մասին: Ընդ որում՝ դա կարելի Է անել նաեւ http://barriers.eaeunion.org հատուկ տեղեկատվական ռեսուրսի օգնությամբ: 
«Մենք մշտապես զբաղվում ենք Միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտմամբ եւ դրանց վերացմամբ,-հայտարարել Է կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:-Սակայն երկրները կենդանի օրգանիզմ են, եւ պետական մարմինների այս կամ այն գործողության հետեւանքով կարող են ծագել նոր խոչընդոտներ: Ավելի հաճախ դրանք իսկույն հայտնվում են մեր տեսադաշտում, բայց երբեմն Էլ՝ ոչ: Ուստի մենք հորդորում ենք պետական մարմիններին, բիզնեսին, մեր երկրների քաղաքացիներին՝ հայտնել այն դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են ԵԱՏՄ-ի շուկաներում»: 
Նաեւ ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն Է տվել այն առաջարկությանը, որով նախատեսվում Է ԵԱՏՀ-ի խորհրդի առաջիկա նիստում քննարկել Միությունում մակնշման համակարգի զարգացման հարցը: Այդ միջոցները թույլ կտան աջակցել բարեխիղճ բիզնեսին:
ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն Է տվել կաշվի-կոշիկի արդյունաբերության համար մի շարք այն ապրանքների ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքների ժամանակավոր զրոյացմանը եւ նվազեցմանը, որոնք այդ ճյուղում օգտագործվում են որպես մշակման նյութեր: 
«Զրոյական տոկոսադրույքը գործելու Է 2017 թվականի մարտի 1-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ»,-նշել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Տոսադրույքների զրոյացման ու նվազեցման վերաբերյալ վերջնական որոշումը հանձնաժողովի խորհուրդը կընդունի 2017 թվականի փետրվարի 10-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ