Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 01.02.2017

Սպասվող լրահոս. 01.02.2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԳԱԱ-ում այսօր` փետրվարի 1-ին, կտրվի «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կներկայացնեն մանրամասներ տեղեկատվական արշավի վերաբերյալ: Կկայանա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին անիմացիոն ֆիլմերի առաջին ցուցադրությունը:

Այսօր ելույթով հանդես կգա ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Նա կներկայացնի  իր գործունեության ծրագրերը և նախանշված ուղիները: Միջոցառմանը ներկա կլինեն նախարարներ, պետական պաշտոնյաներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանում: Վիգեն Սարգսյանի այցի, ձեռքբերված պայմանավորվածությունների մասին իր դիտարկումները կներկայացնի  իրանագետ Արտյոմ Տոնոյանը:  

Ինչպես հայտնի է 2016 թվականը Հայաստանում հայտարարվել էր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում դեկտեմբեր ամսին ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման աշխատանքները՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսօր կանցկացվի շրջայց կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու համար:

Ամփոփվել են 2016 թվականի ժողովրդագրական ցուցանիշները: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը կներկայացնի 2016 թվականի ժողովրդագրական իրավիճակը, բնական շարժի ցուցանիշներ` ծնելիություն, մահացություն, ամուսնություն ամուսնալուծություն:

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ բժիշկ-ռադիոլոգ  Հովհաննես Վարդևանյանը կխոսի հիվանդության պատճառների, կանխարգելիչ միջոցառումների մասին:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում տեղի կունենա բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցներն են տվյալ հիվանդանոցի հիվանդներն ու նրանց ընտանիքները, ովքեր  բողոքում են պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման առթիվ, պատճառաբանելով, որ նրանցից շատերը մարզերից են, ներկայացնում են անապահով խավ:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում կկայանա կենսաթոշակային և արխիվային տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգերի շնորհանդեսը: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը, այլևս քաղաքացու փոխարեն, էլեկտրոնային հարցման միջոցով արխիվից կստանա աշխատանքային ստաժերը հաստատող տեղեկանք:  Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը:

Հայաստանում են ճապոնական  հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթ»  կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպությունը նախատեսում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ ձայնասկավառակ թողարկել և Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել: «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը,  լուսանկարիչ  Ակիրա Կայամոտոն  և  «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն կներկայացնեն նախաձեռնության մանրամասները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]