Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հարավային Կորեան Samsung-ի հետ կապված միջադեպերից հետո կուժեղացնի հեռախոսների մարտկոցների որակի վերահսկողությունը

Հարավային Կորեան Samsung-ի հետ կապված միջադեպերից հետո կուժեղացնի հեռախոսների մարտկոցների որակի վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության կառավարությունը կուժեղացնի շարժական հեռախոսների համար նախատեսված այն կուտակիչների որակի վերահսկողությունը, որոնք արտադրում են երկրի ընկերությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի թեստավորման լաբորատորիան (KTL), որը պատասխանատու Է երկրի տարածքում իրացվող ապրանքների հավաստագրման համար:
«Կառավարությունը վերանայում Է շարժական հեռախոսներում եւ սմարթֆոններում օգտագործվող մարտկոցների հավաստագրման կանոնները», որպեսզի թույլ չտա Samsung Galaxy Note 7 ապարատների պատմության կրկնվելը, որոնց կուտակիչները կարող Էին ինքնաբերաբար պայթել կամ բռնկել, ասված Է հաղորդագրության մեջ: 
Մեկ շաբաթ առաջ Samsung-ը հայտնել Էր, որ բռնկման պատճառ Էին դարձել կուտակիչների նախագծման եւ հավաքման տեխնոլոգիական գործընթացի թերությունները: Ընկերությունը խոստացել Է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի, որպեսզի  ապագայում նման իրավիճակ չլինի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]