Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.7 տոկոսով

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրլ 429 մլրդ 44 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 6.7 տոկոսով:

Այդ թվում հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը կազմել է 256 մլրդ 442.8 մլն դրամ` աճելով 8.3 տոկոսով: Մետաղական հանքաքարի արդյունահանումը կազմել է 251 մլրդ 98.7 մլն դրամ`տալով 8.4 տոկոսի աճ: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում աճը կազմել է 3 տոկոս, իսկ ծավալը՝ 5 մլրդ 344.1 մլն դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]