Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կդառնա 2017 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: 
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը մայիսի 17-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին՝ Կանն առողջարանային քաղաքում: 
«Ինձ համար դա մեծ պատիվ Է, ես շնորհակալ եմ եւ փոքր-ինչ շփոթված»,- Ալմոդովարի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Կարող եմ միայն ասել, որ ես ամբողջությամբ, հոգով ու մարմնով կնվիրվեմ այդ առաջադրանքը կատարելուն, դա միաժամանակ թե՛  արտոնություն Է, թե՛ հաճույք»,-հավելել Է 67-ամյա ռեժիսորը: 
Ժյուրիի ամբողջական կազմը եւ գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը հայտարարվելու են ապրիլի կեսին: 
Ալմոդովարը «Օսկար» երկու մրցանակի դափնեկիր Է, «Ամեն ինչ իմ մոր մասին» (1999 թվական, «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ) եւ «Խոսիր նրա հետ» (2002 թվական, «Լավագույն օրիգինալ սցենար») կինոնկարների համար: 
2016 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը ավստրալացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջորջ Միլլերն Էր, որը հայտնի Է նախեւառաջ Խելահեղ Մաքսի մասին ֆիլմերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]