Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Նոր գիրք» 3/31. «Դավաճանություն», «Կղզին եւ մի մարդ», «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում: Հայելու միջով», «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»

«Նոր գիրք» 3/31. «Դավաճանություն», «Կղզին եւ մի մարդ», «Ալիսի արկածները 
հրաշքների աշխարհում: Հայելու միջով», «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

 

Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության՝ այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է:

Վեպը մակեդոներենից թարգմանել է Արմինե Փիլոյան-Վրտեսկան: Երևան, «Անտարես», 2016, 208 էջ («Օտար գիր» մատենաշար):

 

 Կոստան Զարյանի երկերի սույն հատորը բովանդակում է «Կղզին եւ մի մարդ» նշանավոր վիպակը, տպագրված և անտիպ վեց նորավեպ և «Տեսիլք» անտիպ պիեսը: Հավելվածում տեղ է գտել վիպակի նախնական մի տարբերակի առաջին մասը: Աշխատասիրութեամբ՝ Երուանդ Տեր-Խատարեանի: Երևան, Սարգիս Խաչենց&Փրինթինֆո, 2016, 508 էջ:

 Լուիս Քերոլ «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում: Հայելու միջով» վիպակների գիրքը պատմում է այն զարմանահրաշ աշխարհի մասին, որտեղ պատահաբար հայտնվում է Ալիսը: Անգլերենից թարգմանել է Նունե Թորոսյանը, խմբագրել՝ Զավեն Բոյաջյանը: Երևան, «Անտարես», 2016, 228 էջ («Կողմնացույց» մատենաշար):

Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը վրացի արձակագրի ամենահայտնի և սիրված ստեղծագործություններից է: Վեպի հերոսները բարության և ընկերասիրության, ինքնանվիրումի, անձնազոհության, կամքի ու հաստատակամության մարմնավորում են: Նրանց շրջապատում հասակ է առնում պատանի Զուրիկոն՝ գլխավոր հերոսը: Արկածային ու հետաքրքիր դրվագները, հումորի անսպառ ներկայությունը վեպին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում: Վեպը վրացերենից թարգմանել է  Հրաչյա Բայրամյանը: Երևան, «Անտարես», 2016, 216 էջ («Կողմնացույց» մատենաշար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]