Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ն առաջին անգամ վաճառքների ցուցանիշով զիջել Է առաջատարի դիրքը Չինաստանում

Apple-ն առաջին անգամ վաճառքների ցուցանիշով զիջել Է առաջատարի դիրքը Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ iPhone-ը կորցրել Է Չինաստանում ամենաշատ վաճառվող սմարթֆոնի կոչումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gizmochina-ն՝ վկայակոչելով Counterpoint Research վերլուծական ընկերությունը: 
Անցյալ տարի առաջատար Է դարձել Oppo R9-ն , որի վաճառքները կազմել են 17 մլն հատ, ինչը համապատասխանում Է չինական շուկայի չորս տոկոսին: iPhone 6s-ի վաճառքները կազմել են 12 մլն սարք (շուկայի 2 տոկոսը): Վերլուծաբանների տվյալներով՝ Չինաստանում սմարթֆոնների վաճառքները 2016 թվականին հասել են պատմական առավելագույնին:  
Նաեւ վերլուծաբանները նշել են, որ սմարթֆոնների գլխավոր չինական արտադրողների՝ Oppo-ի, Vivo-ի եւ Huawei-ի վաճառքները ավելացել են համապատասխանաբար 109, 78 եւ 21 տոկոսով: Apple-ի եւ Xiaomi-ի ցուցանիշները, ընդհակառակը, վատացել են համապատասխանաբար 21 եւ 22 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]