1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը բանակը համարում է Հայաստանում ամենապրոֆեսիոնալ կառույցներից

Քաղաքագետը բանակը համարում է Հայաստանում ամենապրոֆեսիոնալ կառույցներից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակն անցել է իր ուրույն ճանապարհը, դառնալով Հայաստանում ամենապրոֆեսիոնալ կառույցներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Հայկական բանակը միակ հաղթանակած բանակն է տարածաշրջանում: Մեր բանակն անցավ իր ուրույն ճանապարհը, դառնալով պրոֆեսիոնալ կառույց, որը ի վիճակի է արձագանքել այն խնդիրներին, որոնք կան անկայուն  տարածաշրջանում»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Մարգարովի` հայ զինվորը աչքի է ընկնում ոչ միայն մարտական պատրաստակամությամբ,  այլև բարոյահոգեբանական կայուն վիճակով: «Այս ամենը կապ ունի հասարակության հետ: Յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել այն խնդիրների լուծմանը, որոնք դրված են բանակի առջև: Կապը, որը առկա է  քաղաքացիների և  բանակի միջև հայոց բանակի ձեռքբերումներից և առանձնահատկություններից մեկն է»,- եզրափակեց Մարգարովը:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]