1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնը հստակ դիրքորոշում ունի ԼՂ հակամարտության վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնը հստակ դիրքորոշում ունի ԼՂ 
հակամարտության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ այս մասին Թիլերսոնը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի պաշտոնում նշանակման քննարկումների ժամանակ:

«Եթե ես ստանձնեմ պետքարտուղարի պաշտոնը, կաշխատեմ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ` հանուն խաղաղ, երկարատև լուծում գտնելու, որը թույլ կտա տարածաշրջանում հաստատել կայունություն և բարգավաճում: Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության հաստատումը, այն կերաշխավորի, որ կողմերի միջև հաստատված համաձայնությունները հարգվեն»,- նշել է Թիլերսոնը:

Պատասխանելով սենատոր Էդ Մարքեյի հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի ապագա պետքարտուղարը` դադարեցնելու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, Թիլերսոնն ասել է. «Կողմերի հետ իմ քննարկումների ժամանակ ես կաջակցեմ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանում ԱՄՆ առաջնորդությունը և հանձնառությունը կնպաստի անհրաժեշտ վստահության հաստատմանը` հանուն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման»: Նա հայտնել է նաև, որ կերաշխավորի կրոնական փոքրամասնությունների և նրանց սեփականության իրավունքների պաշտպանությունը` այդ թվում և Թուրքիայի հայկական համայնքի:

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]