Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրել է Տավուշում Ադրբեջանի դիվերսիային փորձը կանխելիս զոհված զինծառայողներին

ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրել է Տավուշում Ադրբեջանի դիվերսիային փորձը 
կանխելիս զոհված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը հետմահու պարգևատրվեց «Արիության» մեդալով, շարքայիններ Էրիկ Աբովյանը և Էդգար Նարայանը՝ «Մարտական ծառայության» մեդալով:

Զոհված զինծառայողների պարգևները ՀՀ նախագահից ստացան նրանց ծնողները ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-ին, նախագահական նստավայրում հրավիրված արարողությանը:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով մինչև 7 զոհ, վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]