Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է ադրբեջանական դիվերսիաների հարցը

 Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է ադրբեջանական դիվերսիաների 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: «Արմենպրես»-ը պատգամավորի ելույթը ներկայացնում է ամբողջությամբ.

«Հարգելի գորընկերներ,

Ես վստահ էի, որ Ադրբեջանը բաց չի թողնելու հնարավորությունը հերթական անգամ այստեղ, Եվրոպայի խորհրդում, աղավաղելու ճշմարտությունը, հերքելու փաստերը և հերթական անգամ մնալու է անպատիժ, և անգամ չի արժանանա ամոթանքի։

Հենց սա պատճառը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական երկու հաղորդագրություն։

Առաջինը` Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, անցնելով Հայաստանի պետական սահմանի հարավ-առևելյան մասը և հարձակում կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:

Եվ երկրորդ՝ դիվերսիոն հարձակումից հետո ադրբեջանական կողմը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի միջոցով փորձ է արվել կատարվածի պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա:

Ադրբեջանի ներթափանցման ապացույց է այն փաստը, որ դիվերսանտները հենց թիկունքից են սպանել հայ զինծառայողներին, մինչ վերջիններս լվացվում էին:

Հարգելի գործենկերներ,
Եվս մեկ անգամ պետք է Ձեր ուշադրությանը հրավիրեմ, որ վերը նշված հարձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին, ոչ թե Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ադրբեջանական կողմը ձեռնարկելով այս քայլը, կայացրել է քաղաքական որոշում և իրականացրել է այն:

Ադրբեջանը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամ, խախտել է ոչ միայն Խորհրդի անդամ դառնալու ժամանակ իր ստանձնած պարտավորությունները, այլ նաև խախտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պայմանավորվածությունը` բարեխիղճ բանակցությունների սկզբունքը: Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, 1970թ. Միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող հռչակագրի պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցության հիմունքները, նաև 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը: 
 Եվ ամենակարևորը՝ Ադրբեջանը խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան, որտեղ առաջին հերթին գերակայվում է` կյանքի իրավունքի սկզբունքը:

Հարգելի գորընկերներ, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հետևաբար մեզ անհրաժեշտ է համատեղ և համաձայնեցված գործողությունները՝ այս բռնությունն ընդմիշտ չեզոքացնելու համար: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ` ԵԽԽՎ-ում զարգացնելու ժողովրդավարական արժեքները: Եվ մենք իրավունք չունենք աչք փակել ցանկացած պետության կողմից մարդու իրավունքների և խաղաղության նկատմամբ ոտնձգությունների դեմ:

Մենք պետք է մշտապես արժանի և կոշտ պատասխան տանք այսպիսի դրսևորումներին, որպեսզի կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, որպես ԵԽ անդամ երկիր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]