1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Facebook-ում Էլեկտրոնային բանալու միջոցով սոցցանց մտնելու գործառույթ է հայտնվել

Facebook-ում Էլեկտրոնային բանալու միջոցով սոցցանց մտնելու գործառույթ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցում հայտնվել Է նոր գործառույթ, դրա օգտատերերը կկարողանան իրենց հաշվային գրառումներ մուտք գործել ֆիզիկական հիշասարքի միջոցով, որն Էլեկտրոնային բանալու դեր Է կատարում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հունվարի 26-ին: 
Ինչպես նշել Է  Facebook ընկերության տեղեկատվության պաշտպանության մասնագետ Բրեդ Հիլը, այժմ օգտատերը կարող Է «անվտանգության ֆիզիկական բանալին գրանցել հաշվառման գրառմանը»: Սոցցանց մտնելիս մարդը հիշասարքը դնում Է USB-հարակցիչի մեջ՝ այս կերպ հաստատելով, որ ինքն օգտահաշվի տերն Է:    
Հայտարարության մեջ նշված Է, որ սույն գործառույթի օգտագործումն ավելի արագ Է հաշվային գրառման պաշտպանության այլ մեթոդների համեմատությամբ, ինչպես նաեւ ունի մի շարք այլ առավելություններ, օգտատերն ստիպված չի լինում հիշելու անվտանգության կոդը եւ ինքնուրույն մտցնելու այն, նշանակում Է այն չեն կարող խաբեության միջոցով իմանալ խարդախները: Էլեկտրոնային բանալին կարող Է կիրառվել նաեւ այլ օգտահաշիվների ակտիվացման համար, այդ թվում՝ Google կամ Dropbox ծառայություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]