Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսական 200 միլիոն դոլարի վարկով մատակարարվող զինատեսակների մի մասն արդեն Հայաստանում է

Ռուսական 200 միլիոն դոլարի վարկով մատակարարվող զինատեսակների մի մասն 
արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում հայկական զինված ուժերին մատակարարվող սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է: Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այդ վարկային պայմանագրով նախատեսված զենքերի մի մասն արդեն մատակարարվել է և համալրել է հայկական զինված ուժերը: Մատակարարման գործընթացն ընթանում է պայմանագրով հաստատված ժամանակացույցով: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի պայմանագրով սահմանված ժամկետներում ստանանք սպառազինությունը, որովհետև մեզ համար դա շատ կարևոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Միևնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակականության վերաբերյալ: Նախարարն ընդգծեց, որ սպառազինության համալրման ուղղությամբ ՌԴ-ի հետ այլ ծրագրերով տարվող աշխատանքները, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը բավարար չէ հայկական զինված ուժերի պահանջները բավարարելու համար, ուստի Հայաստանը փնտրում է սպառազինությունը համալրելու հնարավորություններ թե ՌԴ-ի, թե գործընկեր այլ երկրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]